գլխավոր Միջազգային Աթենքի կենտրոնում պարտադիր պատվաստման դեմ բողոքի ակցիան վերածվել է անկարգությունների. ոստիկանությունն արցունքաբեր...

Աթենքի կենտրոնում պարտադիր պատվաստման դեմ բողոքի ակցիան վերածվել է անկարգությունների. ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել (լուսանկարներ)

Հունաստանի մայրաքաղաք Աթենքի կենտրոնում COVID-ի դեմ պարտադիր պատվաստման դեմ բողոքի ակցիայի ժամանակ ոստիկանությունն արցունքաբեր գազ և ջրցան մեքենաներ է կիրառել, հաղորդում է Reuters-ը։

Ինչպես նշում է տեղի ոստիկանությունը, ցույցին մասնակցել է ավելի քան 4 հազար մարդ։ Ակցիան տեղի է ունեցել այս ամսվա ընթացքում երրորդ անգամ. մարդիկ դեմ են արտահայտվել աշխատողների, մասնավորապես՝ բժշկական ոլորտում աշխատողների պարտադիր պատվաստումներին։

Ընդ որում, որոշ ցուցարարներ քարեր և Մոլոտովի կոկտեյլներ են նետել, ուստի ոստիկանությունը ստիպված է եղել արցունքաբեր գազ կիրառել:

Վերջին հարցման համաձայն՝ Հունաստանի բնակչության մեծ մասը պատրաստ է պատվաստվել կորոնավիրուսի դեմ։ Ընդ որում, 11 մլն բնակչությունից շուրջ 45 տոկոսն արդեն ամբողջությամբ պատվաստվել է:

Հարկ է նշել, որ Հունաստանի իշխանությունները որոշում են ընդունել բժշկական անձնակազմի և ծերանոցների անձնակազմի պարտադիր պատվաստում սահմանել: Բացի այդ, իշխանությունները կոչ են արել դպրոցի ուսուցիչներին պատվաստել մինչև ուսումնական տարվա սկիզբը:

An anti-vaccine demonstrator holds a Greek flag during a protest against coronavirus disease (COVID-19) vaccinations, in Athens, Greece, July 24, 2021. REUTERS/Costas Baltas
A petrol bomb explodes next to riot police during clashes in a protest against coronavirus disease (COVID-19) vaccinations, in Athens, Greece, July 24, 2021. REUTERS/Costas Baltas
Anti-vaccine demonstrators shout slogans during a protest against coronavirus disease (COVID-19) vaccinations, in Athens, Greece, July 24, 2021. REUTERS/Costas Baltas