գլխավոր Աշխարհ Իսպանիայի երեք շրջաններում խոշոր անտառային հրդեհներ են բռնկվել (լուսանկարներ)

Իսպանիայի երեք շրջաններում խոշոր անտառային հրդեհներ են բռնկվել (լուսանկարներ)

Իսպանիայի երեք շրջաններում միանգամից մի քանի խոշոր անտառային հրդեհ է բռնկվել․ հրդեհներ են գրանցվել Անդալուզիա, Կաստիլիա-Լա Մանչա և Կատալոնիա ինքնավար համայնքներում, հայտնում է ՏԱՍՍ-ը։

Ինչպես նշվում է, Ալբասետե նահանգի Լյետոր բնակավայրի շրջանում բռնկված հրդեհի հետևանքով այրվել է մոտ 1000 հա անտառ։ Նախօրեին սկսված հրդեհի մարմանը միացել է արտակարգ իրավիճակների ռազմական ստորաբաժանումը:

Կատալոնիայում միանգամից երկու հրդեհ է մոլեգնում Տարագոն և Ժիրոնա քաղաքներում։ Արդյունքում ոչնչացել է ավելի քան 1,1 հազար հա անտառ։

Անդալուզիա ինքնավար համայնքի Վիլյառասա մունիցիպալիտետում ևս նախօրեին հրդեհ է բռնկվել. այրվել է շուրջ 600 հա անտառ։