գլխավոր Աշխարհ Աֆղանստանում մեկ օրում «Թալիբանի» 175 գրոհային է սպանվել

Աֆղանստանում մեկ օրում «Թալիբանի» 175 գրոհային է սպանվել

Աֆղանստանում զինվորականներն ու անվտանգության ուժերը վերջին մեկ օրում «Թալիբան» արմատական շարժման առնվազն 175 գրոհայինի են վերացրել, ևս 84-ը վիրավորում են ստացել:

Ինչպես հաղորդում է Корреспондент-ը՝ հղում անելով Աֆղանստանի պաշտպանության նախարարությանը, մարտական գործողություններն իրականացվել են Նանգարհար, Պակտիկա, Լոգար, Գազնի, Կանդագար, Գերաթ, Ջաուզջան, Գիլմենդ, Բադահշան, Քունդուզ և Բագլան նահանգներում:

Անվտանգության ուժերը հայտնաբերել և վնասազերծել են 9 ինքնաշեն պայթուցիկ սարք, որոնք գրոհայինները տեղակայել էին ճանապարհներին:

Հիշեցնենք, որ նախօրեին Աֆղանստանի 31 նահանգում պարետային ժամ է սահմանվել՝ պայմանավորված անվտանգության աճող սպառնալիքով: