գլխավոր Քաղաքականություն Վալերի Դանելին. վերջին թռիչքը՝ դեպի անմահություն

Վալերի Դանելին. վերջին թռիչքը՝ դեպի անմահություն

ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանն իր ֆեյսբուքյան էջում նոր տեսանյութ է հրապարակել, որը նվիրված է խոցված Սու-25-ի օդաչու, ՀՀ ԶՈւ մայոր Վալերի Դանելինին, ով զոհվել է Սու-25 գրոհայինով թռիչք կատարելիս՝ հետ մղելով Հայաստանի ռազմական և քաղաքացիական օբյեկտների ուղղությամբ հարձակումները: Ինքնաթիռը խոցվել է սեպտեմբերի 29-ի առավոտյան Թուրքիայի ՌՕՈւ F-16 կործանիչի կողմից, որն օդ է բարձրացել Ադրբեջանի «Գյանջա» օդանավակայանից։

Վալերի Դանելին երկու երեխաների հայր էր։
Որդին երեք տարեկան է, դուստրը` վեց։

Տեսանյութին կից Շուշան Ստեփանյանը գրել է․ «Հավերժ փառք Հայրենքի համար հերոսացած մեր բոլոր քաջերին» ։