գլխավոր Աշխարհ Տոկիոյին մոտեցող ուժեղ ցունամիի պատճառով առատ տեղումներ են սպասվում. Օլիմպիական խաղերի մրցաշարերի...

Տոկիոյին մոտեցող ուժեղ ցունամիի պատճառով առատ տեղումներ են սպասվում. Օլիմպիական խաղերի մրցաշարերի ժամանակացույցը կարող է փոփոխվել

Խաղաղ օվկանոսում ձևավորված և դեպի ճապոնական Հոնսյու կղզի արևելյան ափեր շարժվող «Նեպարտակ» թայֆունի պատճառով մայրաքաղաք Տոկիոյում, որտեղ մեկնարկել են Ամառային 32-րդ Օլիմպիական խաղերը, հորդառատ անձրևներ են սպասվում հաջորդ շաբաթ, հաղորդում է ТАСС-ը՝ հղում անելով տեղական օդերևութաբանական ծառայությունների տվյալներին:

Հաղորդվում է, որ հուլիսի 27-28-ը Տոկիոյում կարող 100-150 մմ տեղումներ գրանցվել, իսկ ծովային ալիքների բարձրությունը նշված հատվածներում հասնելու է 6-8 մետրի:

Ներկա պահին թայֆունը Օգասավարայի կղզիների շրջանում՝ Տոկիոյից դեպի հարավ, քամու ուժգնացումը ժամում հասնում է 20 մ/վ-ի:

Ավելի վաղ Օլիմպիական խաղերի կազմկոմիտեն հայտնել էր, որ եղանակային նման փոփոխությունների դեպքում մրցաշարերի անցկացման հերթականությունն ու ժամանակացույցը կարող են փոփոխվել:

Օլիմպիական խաղերը մեկնարկել են հուլիսի 23-ին և կտևեն մինչև օգոստոսի 8-ը: