գլխավոր Իրադարձային Ձերբակալվել է Ստավրոպոլի քրեական հետախուզության պետի տեղակալ Ռուսլան Աբովյանի սպանության կասկածյալներից մեկը

Ձերբակալվել է Ստավրոպոլի քրեական հետախուզության պետի տեղակալ Ռուսլան Աբովյանի սպանության կասկածյալներից մեկը

ՌԴ-ում իրավապահ մարմինները ՌԴ ՆԳՆ Ստավրոպոլի վարչության №4 քրեական հետախուզության բաժնի պետի տեղակալի սպանության կասկածանքով 28-ամյա տղամարդու են ձերբակալել: Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս» գործակալությունը՝ վկայակոչելով Քննչական կոմիտեի շրջանային վարչությանը:

Հաղորդվում է, որ ձերբակալվածին առաջիկայում կտեղափոխեն ՌԴ ՔԿ: Նշվում է, որ ձերբակալվածը թանքվելիս է եղել լքված կառույցներում: Երկրորդ կասկածյալին որոնում են:

Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել տեղի ոստիկանության բաժանմունքներից մեկի քրեական հետախուզության պետի տեղակալ Ռուսլան Աբովյանի սպանության մասին: Նրա դեմ հարձակում է իրականացվել անցյալ գիշեր: Տուժածին հոսպիտալացրել էին, սակայն վերջինս մահացել էր վերակենդանացման բաժանմունքում: Նախնական վարկածով՝ կարձակվողները երկուսն են եղել:

Baza թելեգրամյան ալիքն ավելի վաղ հաղորդել էր, որ սպանության վարկածներից մեկը արյունալի վրեժխնդրությունն է եղել՝ կապված վեց տարի առաջ Չեչնիայում տեղի ունեցած ձերբակալության հետ, որին մասնակցել է Աբովյանը: