գլխավոր Իրադարձային Հայտնի է դարձել Ստավրոպոլի քրեկան հետախուզության պետի տեղակալ Ռուսլան Աբովյանի սպանության վարկածերից...

Հայտնի է դարձել Ստավրոպոլի քրեկան հետախուզության պետի տեղակալ Ռուսլան Աբովյանի սպանության վարկածերից մեկը

Ռուսաստանի Ստավրոպոլ քաղաքում տեղի ոստիկանության քրեական հետախուզության բաժանմունքի պետի տեղակալ Ռուսլան Աբովյանի սպանության վարկածներից մեկը արյունալի վրեժխնդրությունն է: Այս մասին հայտնում է Baza թելեգրամյան ալիքը:

Հաղորդվում է, որ Աբովյանը վեց տարի առաջ մասնակցել է Չեչնիայում տեղի ունեցած ձերբակալությանը, երբ ստավրոպոլցի ոստիկանների հատուկ գործողությունների ժամանակ մահացել էր տեղի բնաիչ Ջամբուլաթ Դադաևը: Այժմ քննիչները դիտարկում են վրեժի վարկածը վեցամյա վաղեմության իրադարձությունների համար:

2015 թվականին սպանված Դադաևին ոստիկանությունը որոնում էր գործարար Մագոմեդ Տազիրովի դեմ մահափորձի կասկածանքով: Վերջինս կասկածվում էր 2014 թվականին գործարարին կրակելու մեջ, որից հետո թաքնվել էր Չեչնիայի մայրաքաղաք Գրոզնիում:

Երբ Ստավրոպոլի ոստիկանները եկել էին նրան ձերբակալելու, Դադաևը կրակ էր բացել իրավապահների ուղղությամբ: Դրանից հետո նրան վնասազերծել են: Այն ժամանակ միջադեպը հարուցել էր Ռամզան Քադիրովի զայրույթը, որը հայտարարել էր, որ ոստիկանների գործողությունները համաձայնեցված չեն եղել տեղի իշխանությունների հետ: Դադաևի ձերբակալության սկանդալային արշավին մասնակցել էր նաև Աբովյանը:

Հիշեցնենք, որ Ռուսլան Աբովյանի սպանության մասին հայտնի է դարձել այսօր առավոտյան: