գլխավոր COVID-19 Մեկ օրում Ռուսաստանում հաստատվել է կորոնավիրուսի 23 947 նոր դեպք

Մեկ օրում Ռուսաստանում հաստատվել է կորոնավիրուսի 23 947 նոր դեպք

Մեկ օրում Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 23 947-ով: Վարակվածների ընդհանուր թիվը 6 102 469 է:

Ինչպես հայտնում է «Արմենպրես»ը, վկայակոչելով «ՏԱՍՍ»-ին, այս մասին հուլիսի 24-ին լրագրողներին հայտնել է Նոր ինֆեկցիայի դեմ պայքարի օպերատիվ շտաբը:

Մեկ օրում առողջացել է 21 952 մարդ: Առողջացաների ընդհանուր թիվը 5 471 956 է:

Կորոնավիրուսի հետևանքով մեկ օրում մահացել է 799 մարդ: Մահերի ընդհանուր թիվը 153 095 է: