գլխավոր COVID-19 Չեչնիայում պատվաստման կեղծ վկայականներ գնած քաղաքացիներին ստիպել են պատվաստվել

Չեչնիայում պատվաստման կեղծ վկայականներ գնած քաղաքացիներին ստիպել են պատվաստվել

Չեչնիայում տասնյակ մարդիկ, որոնք ավելի վաղ «կեղծ» վկայագրեր էին ձեռք բերել կորոնավիրուսի դեմ պատվաստվելու մասին, ուժայինների այցելությունից հետո պատվաստվել են: Այս մասին հայտնում է Baza թելեգրամյան ալիքը:

ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ Գրոզնիում ձերբակալվել են 63-ամյա Ջամալիալ Տ.-ն և նրա օգնականը, որոնք պատվաստման մասին կեղծ փաստաթղթեր էին վաճառում: Ոստիկանները հարցաքննության ժամանակ պարզել են «կեղծ» փաստաթղթեր ձեռք բերած քաղաքացիների անուն ազգանունները և շտապել են «սխալների ուղղում անել»:

Ինչպես հաղորդվում է, իրավապահներն այցելել են բոլոր այդ քաղաքացիների տուն և ակնարկել են, որ չպատվաստվելու դեպքում իրենց ևս ձերբակալություն է սպառնում: