գլխավոր Գլխավոր BBC-ի հարցազրույցը Ադրբեջանում գտնվող սիրիացի վարձկանի հետ

BBC-ի հարցազրույցը Ադրբեջանում գտնվող սիրիացի վարձկանի հետ

BBC լրատվական գործակալությանը հաջողվել է հարցազրույց վերցնել սիրիացի մի վարձկանի հետ, որը պատմել է, թե ինչպես է հայտնվել Ադրբեջանում:

Վարձկանի խոսքով, իրեն հավաքրել է «Սիրիայի ազգային բանակի» պրոթուրքական հրամանատարներից մեկը ու նա հիմա գտնվում է Ադրբեջանում:

Վարձակնը պատմել է, որ իրեն առաջարկել են ռազմական օբյեկտների պահպանության աշխատանք, այլ ոչ թե ռազմական գործողություններին մասնակցություն: Աշխատավարձը՝ ամսական 2 հազար դոլար: Ադրբեջան հասել  են Թուրքիայի տարածքով:

Սիրիացի վարձկանը պատմել է, որ չնայած բոլոր հավաստիացումներին ու երաշխիքներին, իրենք, այնուամենայնիվ ներքաշվեցին ռազմական գործողությունների մեջ՝ ընդդեմ հայկական զինուժի: Նա հավատացնում է, որ տեսել է 10 սպանված սիրիացիների մարմինները:

Սիրիայի հյուսիսում BBC-ի աղբյուրները հավատացնում են, որ մի քանի ընտանիքներ արդեն ստացել են իրենց հարազատների մահազդը, որոնք գտնվում են Ադրբեջանում:

Բայց Ադրբեջանն ու Թուրքիան շարունակում են պնդել, որ իրենք ոչ մի կապ չունեն վարձկանների հավաքագրման հետ ու նրանց Արցախ չեն ուղարկել:

Նյութի բնօրինակը արաբերենով՝ այստեղ: