գլխավոր Իրադարձային Վատ տեսողությունն ազդում է մտավոր ունակությունների վրա, պնդում են գիտնականները

Վատ տեսողությունն ազդում է մտավոր ունակությունների վրա, պնդում են գիտնականները

Տեսողության վատացումը հաճախ ազդում է տարեց մարդկանց մտավոր ունակությունների վրա։ Երկար տարիների ուսումնասիրությունների արդյունքների հիման վրա նման եզրակացությամ են եկել Ջոն Հոփքինսի համալսարանի (ԱՄՆ) մասնագետները։ Այս թեմայով հոդված է հրապարակված JAMA Network Open պարբերականում։

«Աչքերի առողջությունը կապված է գլխուղեղի ծերացման հետ` մեր ուսումնասիրություններն ապացուցում են դա։ Մենք հերթական անգամ համոզվեցինք, որ աչքերի հիվանդությունների բուժումը պարտադիր է ծեր տարիքում մտավոր ունակությունները պահպանելու համար», – ասում են գիտական աշխատանքի հեղինակները։

Ուսումնասիրությանը մասնակցել է 1200 մարդ, որոնց միջին տարիքը 71 էր։ Նախագծի մասնակիցների առողջության ցուցանիշները ուսումնասիրվել են 7 տարվա ընթացքում` գիտնականներին հետաքրքրում էր, մասնավորապես, տեսողության և մտավոր ունակությունների կապը (հիշողություն, ուշադրության կենտրոնացում, ուսման արդյունավետություն և այլն)։

Մարդկանց տեսողության որակը գնահատվում էր մի քանի ցուցանիշով` գիտնականները հետևում էին, թե որքանով սուր է տեսողությունը, ստերեոսկոպիկ սրությունը և կոնտրաստային զգայունությունը։

7 տարվա արդյունքների վերլուծությունը ցույց տվեց, որ տեսողության վատթարացման բոլոր ցուցանիշները վկայում են կոգնիտիվ ունակությունների նվազման մասին։ Տեսողության հետ կապված խնդիրների բախված տարեց մարդկանց մոտ խնդիրներ են առաջանում հիշողության հետ, նվազում են խոսքային ունակությունները, նրանք կորցնում են ուշադրությունը կենտրոնացնելու կարողությունը։