գլխավոր Իրադարձային Ձերբակալվել է Ստավրոպոլում հայազգի ոստիկանի սպանության մեջ կասկածվողը

Ձերբակալվել է Ստավրոպոլում հայազգի ոստիկանի սպանության մեջ կասկածվողը

Ստավրոպոլի երկրամասում ձերբակալվել է տեղի ոստիկանության քրեական հետախուզության բաժնի պետի տեղակալ Ռուսլան Աբովյանի սպանության մեջ կասկածվողը։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել են ՌԴ քննչական կոմիտեի մարզային վարչությունում:

Ձերբակալվածը 28 տարկան է, նրա անունը չի հրապարակվում։ Նշվում է, որ առաջիկայում նրան կտեղափոխեն քննչական կոմիտե՝ քննչական գործողություններ կատարելու համար։

Միջադեպը տեղի էր ունեցել հուլիսի 23-ի գիշերը Ստավրոպոլի բազմահարկ տներից մեկի մոտ՝ կայանատեղիում։ Մի քանի հոգի հարձակվել էին ոստիկանության պաշտոնյայի վրա, նրանցից մեկը սկսել էր կրակել։ Հանցագործները դեպքի վայրից դիմել էին փախուստի։

Ոստիկանության քրեական հետախուզության բաժնի պետի տեղակալը մարմնի տարբեր հատվածներում հրազենային 9 վնասվածք էր ստացել և մահացել վերակենդանացման բաժանմունքում:

Հարուցվել է քրեական գործ ՝ սպանության և զենքի ապօրինի շրջանառության մեղադրանքով։