գլխավոր Միջազգային Ղրղըզստանը հայտարարում է Տաջիկստանի հետ սահմանին փոխհրաձգության մասին

Ղրղըզստանը հայտարարում է Տաջիկստանի հետ սահմանին փոխհրաձգության մասին

Ղրղըզստան-Տաջիկստան սահմանի Բաթկենի հատվածում փոխհրաձգություն է տեղի ունեցել: Ղրղըզստանի սահմանային ներկայացուցիչները Բաթկենի ուղղությամբ եւ Տաջիկստանինը՝ Սողդ ուղղությամբ, հանդիպել են դեպքը քննարկելու համար, հաղորդում է 24.kg լրատվական կայքը:

Առավոտյան ժամը 10։30-ին Բաթկենի Կում-Մազար շրջանում տեղի է ունեցել սահմանապահների փոխհրաձգություն:

«Հանդիպման արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել Ղրղըզստանի Կում-Մազարի եւ Տաջիկստանի Սոմոնիեն (Դահմա) տարածքներում ցանկացած աշխատանք կատարելու անթույլատրելիության մասին»,- հայտնել է Սահմանապահ ծառայությունը:

Կրկնվող միջադեպերը կանխելու համար որոշում է կայացվել, որ կողմերի սահմանային պարեկները խստորեն պահպանեն համատեղ սահմանի գիծը: Ինչպես նաեւ հանրապետությունների ներքին գործերի ստորաբաժանումները համատեղ պարեկություն իրականացնեն այս տարածքում: