գլխավոր Իրադարձային Խոշոր ավտովթար Շիրակի մարզում. կան զոհեր ու բազմաթիվ վիրավորներ

Խոշոր ավտովթար Շիրակի մարզում. կան զոհեր ու բազմաթիվ վիրավորներ

Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում, հայտնում է Shamshyan.com-ը: Ժամը 18:40-ի սահմաններում, Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհի «Ջարդիձոր» կոչվող հատվածում, Nissan Pathfinder մակնիշի ավտոմեքենան, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 50 մետր գլորվելով՝ կողաշրջված վիճակում հայտնվել դաշտում:

Վթարի հետևանքով 2 մարդ տեղում մահացել է, 3-ը, որոնցից մեկը՝ ծայրահեղ ծանր, 2-ը՝ միջին ծանրության ախտորոշմամբ, տեղափոխվել են Գյումրու հիվանդանոց:  

Ոստիկանությունը ու քննչական վարչությունը պարզում են վարորդի, մահացածների և վիրավորների ինքնությունը: 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: