գլխավոր Իրադարձային Վարանդայի շրջանում իրականացված որոնումներն արդյունք չեն տվել

Վարանդայի շրջանում իրականացված որոնումներն արդյունք չեն տվել

Այսօր` հուլիսի 24-ին, Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում իրականացված որոնողական աշխատանքներն արդյունք չեն տվել: Զոհված զինծառայողի աճյուն կամ մասունք չի հայտնաբերվել: Այս մասին հայտնում է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը (ԱԻՊԾ)։

ԱԻՊԾ-ի հաղորդմամբ՝ վաղը որոնումներ չի նախատեսվում: Առաջիկա ուղղությունների մասին ԱԻ պետական ծառայությունը կտրամադրի հավելյալ տեղեկատվություն: 

Նշենք, որ 2020 թվականի նոյեմբերի 13-ից մինչև 2021 թվականի հուլիսի 24-ը որոնումների ընթացքում հայտնաբերվել և Ադրբեջանի կողմից Արցախի գրավյալ տարածքներից տարհանվել է 1615 աճյուն։