գլխավոր Իրադարձային Իրավապահները հերթական անգամ քաղաքական հրահանգ են կատարում. «Հայաստան» դաշինք

Իրավապահները հերթական անգամ քաղաքական հրահանգ են կատարում. «Հայաստան» դաշինք

«Հայաստան» դաշինքը տարածել է հայտարարություն, որում ասվում է. 

«Ոստիկանությունն այսօր առանց որևէ պատճառաբանության խոչընդոտել է և թույլ չի տվել Երևանի Հյուսիսային պողոտայում կազմակերպել Սյունիքի համայնքապետերի ազատության պահանջով ստորագրահավաքը։ 

Ոստիկանությունն անընդունելի է համարել կազմակերպիչների ներկայացրած դիմումը, որը նախորդ օրվա դիմումից տարբերվել է միայն ամսաթվով։

Հարկ ենք համարում ընդգծել, որ ստորագրահավաք կազմակերպելու համար որևէ իրավական ակտ կամ նորմ չի նախատեսում որևէ պատկան մարմնից թույլտվություն վերցնել։

Ակնհայտ է, որ սա արվում է քաղաքական հետապնդումների ենթարկված անձանց և ապօրինի կալանքի տակ գտնվող համայնքապետերի դեմ։ Իրավապահները հերթական անգամ քաղաքական հրահանգ են կատարում։ Ոստիկանության նման վարվելակերպը խոսում է այն մասին, որ իշխանությունները չեն կարողանում մարսել հանրության լայն աջակցությունը սյունեցիներին»։