գլխավոր Շոուբիզնես «Հարազատներս, ընկերներս հերթով առաջին օրվանից գնում են Արցախ»․Անի Խաչիկյան

«Հարազատներս, ընկերներս հերթով առաջին օրվանից գնում են Արցախ»․Անի Խաչիկյան

Դերասանուհի Անի Խաչիկյանը ֆեյսբուքյան էջում մեկ տարի առաջ Դադիվանքում արված լուսանկար է հրապարակել որդու՝ Տեսլայի հետ, որին կից կիսվել է իր ապրումներով:
«Հարազատներս, ընկերներս հերթով առաջին օրվանից գնում են Արցախ…էմոցիոնալ ցնցումներից քար եմ դառել, ճանապարհում եմ ժպիտով, ուրախ, կատակներով…Կաշվիս վրա եմ զգում պատերազմը, ցուցակները կարդում եմ՝ չեմ հուզվում, չեմ լացում, հակառակը՝ մեջս ապրելու ու լինելու ցանկությունս հարյուրապատկվումա ամեն անունի հետ: Հետո տեսնում եմ, թե ոնց ենք համախմբված ու զուսպ, համախմբված ու զուսպ ամեն մարդ իրա տեղում իր անելիքն անում. սնունդ, դեղորայք, հագուստ հավաքում, Արցախցիներին բերում, տեղավորում, խնամում, սիրում, փայփայում, վերջին ունեցածը հանում ուղարկում տղերքին ու այ էդ հզորությունից լացում եմ… էմոցիաներս թարս են աշխատում ու հասկանում եմ, որ ճիշտ, ու հասկանում եմ, որ հենց սենց են 1000 ամյակներով մեր տարօրինակ ազգի տարօրինակ բջիջները աշխատել, որ ամեն տված կյանքի դիմաց 100 էդքան ապրել ու ծնվել ենք նորից ու նորից, ու չենք վերացել… ամեն կյանքի դիմաց ավելի մոլեգին ապրելու ,ստեղծելու եռանդով:
#Հաղթելուենք պատերազմում ու #հաղթելուենք պատերազմին»- գրել է դերասանուհին: