գլխավոր Facebook «Ընտրված» բռնապետիկը վերջնականապես խելագարվել է. Ավետիք Իշխանյան

«Ընտրված» բռնապետիկը վերջնականապես խելագարվել է. Ավետիք Իշխանյան

Ոստիկանության, այսպես կոչված ռեյդերը, նպատակ ունեն ահուսարսափ տարածելու ողջ ժողովրդի մեջ։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը:

«ԲԱՐԵՓՈԽՎԱԾ» ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Կարդում ես լրահոսը և տպավորություն է ստեղծվում, որ այս ամենը կատարվում է ինչ-որ հեռու-հեռավոր, աշխարհից ու քաղաքակրթությունից հեռու մի վայրենի երկրում։ Ոստիկանության, այսպես կոչված ռեյդերը, նպատակ ունեն ահուսարսափ տարածելու ողջ ժողովրդի մեջ։ Երեկ կարդացի «Հայակակ ժամանակ» թերթի նախկին լրագրող Ավետիս Բաբաջանյանի և նրա որդու հետ Արմավիրում կատարված դեպքը։ Թվում էր, թե ոստիկանության կողմից կատարված նման վայրենություն դեռևս չէր եղել։ Սակայն, քիչ առաջ կարդացի , թե ինչ է կատարվել Երևանի կենտրոնում, Սարյան փողոցում ռուսաստանաբնակ գործարար Էդգար Գասպարյանի հետ՝ անտեղի հայհոյանքներ, վիրավորանքներ, ծեծուջարդ, բերման ենթարկում, փողերի թալան։ «Ընտրված» բռնապետիկը վերջնականապես խելագարվել է։ Պա՞րզ չի, որ այս ամենը կատարվում է նրա ցուցումով։ Սա միայն սեփական իշխանության ամրապնդու՞մ է, թե՞ սպասվելիք հերթական կապիտուլյացիոն փաստաթղթի ստորագրման նախապատրաստություն։ Կարծում եմ երկուսն էլ։

Իսկ , այսպես կոչված ոստիկանությու՞նը, իրականում մենթ-ենիչերիները, որոնք կարծես զուրկ են տարրական արժանապատվության զգացումից։Եվ սրանք պետությու՞ն են ներկայացնում Հիշեցի «Մենք ենք, մեր սարերը»․ Պավլե․«Տո՛ ով է պետությունը, դա՞ է պետությունը, տո՛ դու ես պետությունը, որ պետության հացը ձրի ուտում ես․․․»,- գրել է նա: