գլխավոր Իրադարձային Պուտինի պատկերով պահպանակներ արտադրող վրացական ընկերությունը ՄԻԵԴ-ում շահել է ոչ բարոյական գովազդի...

Պուտինի պատկերով պահպանակներ արտադրող վրացական ընկերությունը ՄԻԵԴ-ում շահել է ոչ բարոյական գովազդի մասին գործը

Վրացական «Այիսա» ընկերությունը, որն արտադրում է Վլադիմիր Պուտինի, Իոսիֆ Ստալինի և Կիմ Չեն Ինի դիմանկարներով փաթեթավորմամբ պահպանակներ, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում շահել է ոչ բարոյական գովազդի մասին ընդդեմ վրացական իշխանությունների գործը: Ինչպես հայտնում է Настоящее время-ն՝ հայցը ՄԻԵԴ է ներկայացվել 2018 թվականին:

Ընկերության ղեկավարությունը վիճարկել էր  500 լարիի (162 դոլար) տուգանքը, որը վրացական դատարանը կիրառել էր ընկերության սեփականատեր Անանիա Գաչեչիլաձեի նկատմամբ` համարելով, որ կրոնական պատկերների ու պատմական դեմքերի նկարների կիրառումը պահպանակի փաթեթավորման վրա խախտում են բարոյական սկզբունքները:
 

Ընկերությունը նախկինում հեղինակություն էր ձեռք բերել իր արտադրանքի փաթեթավորման վրա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի դեմքը պատկերելուց հետո: Արտադրողը օգտագործում է նաև ԽՄԿԿ կենտկոմի գլխավոր քարտուղար Իոսիֆ Ստալինի և Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի դիմանկարները: