գլխավոր Սպորտ Մենք ամեն ինչ հարթել ենք. Մխիթարյանը՝ Մոուրինյուի հետ հարաբերությունների մասին

Մենք ամեն ինչ հարթել ենք. Մխիթարյանը՝ Մոուրինյուի հետ հարաբերությունների մասին

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը բացատրել է, թե ինչու է որոշել մնալ Հռոմի «Ռոմայում».

«Մնացի, որովհետև հավատացի ակումբի նախագծին: Ես դրան հավատում էի հենց սկզբից: Ինձ դուր է գալիս այս ակումբը, քաղաքը: Հավատում եմ, որ մենք կարող ենք տիտղոս նվաճել: Ես մի քանի առաջարկ եմ ստացել Իտալիայից և արտասահմանյան ակումբներից, բայց որոշեցի մնալ ու գոհ եմ այդ որոշումից:

Մոուրինյուն շատ ամբիցիոզ է: Նա միշտ ցանկանում է հաղթել: Նրա համար տարբերություն չկա՝ դու լավն ես, թե վատը: Միակ բանը, որ նշանակություն ունի, երեք միավորն է: Բոլորը գիտեն, որ Մոուրինյուն հաղթել է հնարավոր գրեթե բոլոր տիտղոսները: Հուսով ենք՝ նրա հետ մենք տիտղոս կնվաճենք, քանի որ Ժոզեն դա հնարավոր է դարձնում:

Չեմ ցանկանում խոսել անցյալի մասին: Մենք նրա հետ արդեն ամեն ինչ քննարկել ենք: Ես ու Մոուրինյուն նոր գլուխ ենք սկսում: Գիտեմ, որ Ժոզե ինչ է պահանջում ֆուտբոլիստներից, և պատրաստ եմ ամեն ինչի: Նրա հետ մենք ամեն ինչ հարթել ենք»,- ասել է Մխիթարյանը Sky Sport-ին տված հարցազրույցում: