գլխավոր Իրադարձային Խոջավենդի ականապատ տարածքում հրդեհ է բռնկվել. Ադրբեջանը գործի է դրել ավիացիոն ջոկատի...

Խոջավենդի ականապատ տարածքում հրդեհ է բռնկվել. Ադրբեջանը գործի է դրել ավիացիոն ջոկատի երկու ուղղաթիռ

Ադրբեջանական լրատվամիջոցները գրում են, որ թեժ գծին տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Մարտունու շրջանի գյուղերից մեկի մոտակայքում։ Հրդեհը բռնկվել է ականապատված լեռնային տեղանքում՝ մասնակի անտառային հատվածում։  Պատերազմից հետո այդ տարածքն անցել է հակառակորդին։ 

Ինչպես հաղորդում են haqqin.az-ը՝ գերատեսչությունում հրդեհի մարման համար անմիջապես գործի են դրվել արտակարգ իրավիճակների նախարարության ավիացիոն ջոկատի երկու ուղղաթիռ: Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ հրդեհը մարվել է, կանխվել է դրա տարածումը։