գլխավոր Սպորտ Եռացատկորդ Լևոն Աղասյանը մեկնեց Տոկիո

Եռացատկորդ Լևոն Աղասյանը մեկնեց Տոկիո

Եռացատկորդ Լևոն Աղասյանն այսօր առավոտյան մեկնել է Տոկիո՝ մասնակցելով 32-րդ ամառային Օլիմպիական խաղերին:

Մարզիկը լուսանկար է հրապարակել Instagram-ի Storys բաժնում:

Հիշեցնենք՝ Աղասյանը Տոկիո-2020-ում պայքարի դուրս կգա օգոստոսի 3-ին. նա մեդալի համար կպայքարի եռացատկում, մրցումը կմեկնարկի 04:00-ին:

Լևոնը ՀՀ բազմակի չեմպիոն է, Բալկանյան երկրների առաջնությունների վեցակի ոսկե մեդալակիր, Եվրոպայի մինչև 20 տարեկանների չեմպիոն: