գլխավոր Միջազգային Պաշտոնական Բաղդադն ու Վաշինգտոնը մինչև տարեվերջ Իրաքից ամերիկյան զորքերի դուրսբերման վերաբերյալ հայտարարություն...

Պաշտոնական Բաղդադն ու Վաշինգտոնը մինչև տարեվերջ Իրաքից ամերիկյան զորքերի դուրսբերման վերաբերյալ հայտարարություն կտարածեն․ Tehran Times

Իրաքի և Միացյալ Նահանգների բարձրաստիճան պաշտոնյաները մտադիր են հայտարարություն տարածել՝ հայտնելու մինչև տարեվերջ Իրաքից ամերիկյան զորքերի դուրսբերման մասին, գրում է իրանական Tehran Times թերթը։

«Մենք այլևս զինվորների կարիք չունենք, որովհետև զինվորներ ունենք», – The Wall Street Journal-ին տված հարցազրույցի ընթացքում ասել է Իրաքի արտաքին գործերի նախարար Ֆուադ Հուսեյնը՝ նշելով, որ իրենց պետք է համագործակցություն հետախուզության և օդուժի ոլորտում, ինչպես նաև վերապատրաստումներ։

Երկկողմ հայտարարությունը, տվյալների համաձայն, տարածվելու է վարչապետ Մուստաֆա ալ Քադիմիի Վաշինգտոն կատարելիք այցի ընթացքում, որտեղ նա հանդիպելու է ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի հետ։

Իրաքից ամերիկյան զորքերի դուրսբերման մասին որոշումն Իրաքի խորհրդարանի կողմից ընդունվել է 2020 թվականի հունվարին` հաջորդելով Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի նախկին հրամանատար, բրիգադային գեներալ Ղասեմ Սոլեյմանիի և Իրաքի ժողովրդական մոբիլիզացիայի ստորաբաժանումների (UԻԿ) հրամանատարի տեղակալի սպանությանը։