գլխավոր Գլխավոր Աֆղանական մեքենայի պայթյունը թշնամին իրեն է վերագրում

Աֆղանական մեքենայի պայթյունը թշնամին իրեն է վերագրում

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը շարունակում է ամենածիծաղելի կերպով ապատեղեկատվություն տարածել տարբեր հարթակներում: Միտումը պարզ է՝ ներքին լսարանին կերակրել տեղեկատվական էժանագին միջոցներով: Այս անգամ կառույցի թվիթերյան պաշտոնական էջում հրապարակել էր լուսանկար, որում իբրև հայ զինվորականներին տեղափոխող ռազմական մեքենան պայթում է։ Պայթյունի հետևանքով զոհված զինվորների լուսանկարը ադրբերաջանական կողմը ներկայացնում էր որպես սեփական բանակի արդյունավետ գործողությունների հետևանք։ Լուսանկարն այժմ հեռացված է։

Իրականում այս կադրերը համացանցում հայտնվել են դեռևս 2019 թվականին։ Պայթյունը, ամենայն հավանականությամբ, տեղի է ունեցել Աֆղանստանում։ Կից կտեսնեք տեսանյութի բնօրինակը։

Տեղեկացնենք, որ այս տեսանյութը տարածվել էր նաև հուլիսյան մարտերի ընթացքում՝ «haqqin.az» լրատվակայքի կողմից։