գլխավոր Շոուբիզնես Ատլանտան հուլիսի 22-ը պաշտոնապես հռչակել է Քանյե Ուեսթի օր

Ատլանտան հուլիսի 22-ը պաշտոնապես հռչակել է Քանյե Ուեսթի օր

Ամերիկյան Ատլանտա քաղաքը երկու անակնկալ է մատուցել հայտնի ռեփեր Քանյե Ուեսթին. այսուհետ հուլիսի 22-ը քաղաքում կնշվի որպես Քանյե Ուեսթի օր, հայտնում է nme.com կայքը:

Այս որոշման մասին ռեփերին հայտնել են Ատլանտայի մարզադաշտերից մեկում իր տասներորդ ալբոմի (DONDA) շնորհանդեսի ավարտից հետո:

Նշվում է, որ Ուեսթը նոր ալբոմն անվանակոչել է հանգուցյալ մոր` Դոնդայի պատվին: Կինը մահացել է կոսմետիկ միջամտության հետևանքով առաջացած բարդություններից: Աստղը բազմիցս խոստովանել է, որ մոր հետ չափազանց կապված լինելու պատճառով շատ ծանր է տանում նրա կորուստը:

Բացի այդ, Ուեսթին պատվոգիր է շնորհվել այն քոլեջից, որտեղ Դոնդան մի քանի տարի աշխատել է. պատվոգրով աշխատակազմն իր հարգանքն է հայտնել Ուեսթի մայրիկին և ընդգծել նրա վաստակը: TMZ-ի աղբյուրները հայտնում են, որ երաժիշտը զգացված է եղել, անգամ արտասվել է։