գլխավոր Գլխավոր Նախագահ Սարգսյանն առանձնազրույց է ունեցել կայսր Նարուհիտոյի հետ

Նախագահ Սարգսյանն առանձնազրույց է ունեցել կայսր Նարուհիտոյի հետ

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Ճապոնիայի կայսերական պալատում առանձնազրույց է ունեցել կայսր Նարուհիտոյի հետ:

Նախագահ Սարգսյանը շնորհավորել է կայսր Նարուհիտոյի և հանձնիս նրան՝ Ճապոնիայի ժողովրդին՝ համավարակով պայմանավորված այս բարդ իրավիճակում ամառային օլիմպիական խաղերի կազմակերպման և անցկացման համար:

Առանձնազրույցի ընթացքում անդրադարձ է եղել հայ-ճապոնական հարաբերություններին, ինչպես նաև երկու ժողովուրդների միջև բարեկամական կապերի պահպանման կարևորությանը: