գլխավոր COVID-19 Հնդկաստանը մտադիր է կորոնավիրուսի դեմ պատվաստել նաև երեխաներին

Հնդկաստանը մտադիր է կորոնավիրուսի դեմ պատվաստել նաև երեխաներին

Հնդկաստանը մտադիր է սեպտեմբերից սկսել կորոնավիրուսի դեմ երեխաների պատվաստումը, երբ պատվաստանյութ արտադրող մի քանի ընկերություն կստանան համապատասխան թույլտվություն, հաղորդում է «Արմենպրես»-ը:

Ավելի վաղ Հնդկաստանի կառավարությունից հայտնել էին, որ մտադիր են մինչև տարեվերջ պատվաստել բոլոր չափահաս քաղաքացիներին:

Այս պահին երկրում պատվաստվելու իրավունք ունեն միայն 18 տարին լրացած քաղաքացիները: