գլխավոր Միջազգային Թալիբները գլխատել են ռազմական թարգմանչին, որն աշխատել էր ամերիկացի զինվորների համար (լուսանկարներ)

Թալիբները գլխատել են ռազմական թարգմանչին, որն աշխատել էր ամերիկացի զինվորների համար (լուսանկարներ)

«Թալիբան» արմատական շարժման անդամները սպանել և գլխատել են նախկին ռազմական թագմանիչ Սոհալի Պարդիսին, որն օգնել է ամերիկացին զինվորներին, գրում է Daily Mail-ը` նկատելով, որ կատարվածը երկրից արևմտյան զորքերի դուրսբերման ֆոնին տագնապի ալիք է առաջացրել թարգմանիչների շրջանում:

Ըստ տեղեկությունների` Պարդիսի վրա հարձակվել են մայրաքաղաք Քաբուլի մերձակայքում: Նրան դուրս են հանել մեքենայից, ծեծել, գնդակահարել, ապա գլխատել:

30-ամյա Պարդիսն ամերիկյան զորքի համար որպես թարգմանիչ է աշխատել տասնվեց ամիս, ապա, անվտանգության նկատառումներից ելնելով, դիմել է ԱՄՆ տեղափոխվելու հնարավորություն ստանալու համար, սակայն մերժվել է:

Իրավիճակն Աֆղանստանում սրվել է ՆԱՏՕ-ի զորքերի դուրսբերումից հետո: Հուլիսի 22-ին թալիբները հայտարարել են, որ իրենք վերահսկում են Աֆղանստանի սահմանների 90%-ը: Աֆղանստանի իշխանությունները հերքում են դա: Աֆղանստանում տեղի ունեցած իրադարձությունների ֆոնին հարևան երկրները սկսել են պատրաստվել ռազմական և հումանիտար բնույթի հետևանքներին: Տաջիկստանն անցկացրել է իր պատմության մեջ ամենամեծ ռազմական զորավարժությունները, հաջորդ շաբաթ Ուզբեկստանի և Ռուսաստանի Դաշնության զինվորականները զորավարժություններ կանցկացնեն Աֆղանստանի հետ սահմանի մոտ: