գլխավոր Գլխավոր Լավրովը պատրաստակամություն է հայտնել Մոսկվայում հանդիպել Ադրբեջանի եւ Հայաստանի ԱԳ նախարարների հետ

Լավրովը պատրաստակամություն է հայտնել Մոսկվայում հանդիպել Ադրբեջանի եւ Հայաստանի ԱԳ նախարարների հետ

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտնել է, որ Մոսկվան պատրաստ է դառնալ բանակցությունների հարթակ: Այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը: Լավրովն ընդգծել է, որ Ռուսաստանը կներդնի իր բոլոր ուժերը ինչպես ազգային մակարդակում, այնպես էլ ԵԱՀԿ ՄԽ անդամ մյուս երկրների հետ միջնորդական առաքելություն իրականացնելու համար, որպեսզի ԼՂՀ կոնֆլիկտը լուծվի դիվանագիտական բանակցությունների ճանապարհով:

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարը նաև պատրաստակամություն է հայտնել մոսկովյան հարթակը տրամադրել հետագա կոնտակտների հաստատման ու եռակողմ բանակցությունների համար:

Լավրովը նաև կոչ է արել երկու կողմերին էլ անհապաղ դադարեցնել կրակը Արցախում և անհապաղ վերադարձ բանակցային սեղան: