գլխավոր Իրադարձային Ռուս խաղաղապահներն առաջին անգամ ԼՂ-ում մարդասիրական օգնություն են ցուցաբերել հաշմանդամություն ունեցող անձանց....

Ռուս խաղաղապահներն առաջին անգամ ԼՂ-ում մարդասիրական օգնություն են ցուցաբերել հաշմանդամություն ունեցող անձանց. ՌԴ ՊՆ

Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտում ռուսական խաղաղապահ զորախումբն առաջին անգամ մասնակցել է նպատակային մարդասիրական ակցիայի` հաշմանդամություն ունեցող անձանց անհրաժեշտ իրեր ու սննդի հավաքածուներ փոխանցելու համար: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ն:

Առաջին այցի ընթացքում ռուս խաղաղապահները շուրջ 400 կգ սննդի փաթեթներ են նվիրել «Խուլերի հասարակությանը», որի նախագահ Բելլա Գրիգորյանն օգնության համար իր երախտագիտությունն է հայտնել ռուս խաղաղապահներին: 

Մինչև այս տարվա հուլիսի վերջ նախատեսվում է տրամադրել ևս 2 նպատակային օգնություն` լսողության տարբեր աստիճանի խանգարումներով հարազատներ ունեցող մոտ 100 ընտանիքի և տեղափոխել շուրջ 1200 կգ սննդի հավաքածու:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը` բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։