գլխավոր Գլխավոր Ի՞նչ կորուստներ է կրել ադրբեջանական զինուժը երեկ․ Արծրուն Հովհաննիսյան

Ի՞նչ կորուստներ է կրել ադրբեջանական զինուժը երեկ․ Արծրուն Հովհաննիսյան

ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը այսօր երեկոյան ճեպազրույցի ընթացքում նշել է, թե ինչ կորուստներ է կրել ադրբեջանական զինուժը երեկ։
Հակառակորդը իր հարձակվողական տապալված գործողությունների արդյունքում կրել է որոշակի կորուստներ։ Մասնավորապպես՝ 130 մահացած զինծառայող, բացի դրանից մոտ 200 վիրավորներ, հայկական զինված ուժերի կողմից խոցվել է 29 տանկ և զրահատեխնիկա, 3 «ՏՕՍ» կայանք, 1 «Սմերչ », 11 ԱԹՍ: Տվյալները կարող են փոխվել, մարտերը շարունակվում են: «Ինտենսիվությունն ու ուղղությունը փոխվում են: Հակառակորդն անընդհատ փորձում է ինչ-որ գործողություններ ձեռնարկել: Մեր զինված ուժերը պատասխանում են, այլ ոչ թե միայն պաշտպանվում»,- եզրափակեց Արծրուն Հովհաննիսյանը: