գլխավոր Սպորտ Պոչետինոն կերկարաձգի գործող պայմանագրի ժամկետը

Պոչետինոն կերկարաձգի գործող պայմանագրի ժամկետը


ՊՍԺ-ն հայտարարել է Մաուրիսիո Պոչետինոյի հետ պայմանագրի երկարաձգման մասին: Նոր համաձայնագիրը կգործի մինչև 2023 թ-ի հունիսի 30-ը: Արգենտինացու օգնականների պայմանագրերը ևս երկարաձգվել են:

Պոչետինոն ՊՍԺ-ն գլխավորում է սույն թվականի հունվարից: Այդ ժամանակ պայմանագիրը կնքվեց մինչև 2022 թ-ի հունիսի 30-ը՝ հետագայում ևս մեկ տարով երկարաձգելու հնարավորությամբ:

Այս ընթացքում ֆրանսիական գրանդը դարձել է երկրի փոխչեմպիոն, գավաթակիր ու սուպերգավաթակիր, դուրս է եկել ՉԼ-ի խաղարկության կիսաեզրափակիչ: