գլխավոր Միջազգային ՄԱԿ-ի ԱԽ-ն դատապարտել Է Կիպրոսի հարցում Թուրքիայի դիրքորոշումը

ՄԱԿ-ի ԱԽ-ն դատապարտել Է Կիպրոսի հարցում Թուրքիայի դիրքորոշումը

ՄԱԿ-ի Անվտանգության Խորհուրդը ուրբաթ օրը կայացած նիստում ընդունել է նախագահի հայտարարությունը՝ դատապարտելով Թուրքիայի նոր դիրքորոշումը Կիպրոսի Վարոշա թաղամասի վերաբերյալ եւ կոչ է արել վերանայել այն: Հայտարարությունն ընդունվել է առանց ԱԽ անդամների մեկնաբանությունների։

«Անվտանգության խորհուրդը դատապարտում է 2021 թվականի հուլիսի 20-ին Վարոշի շրջանի բացման մասին թուրքերի եւ կիպրացի թուրքերի ղեկավարների հայտարարությունը», – ասված Է փաստաթղթում: Հայտարարության մեջ նաեւ նշվում է, որ Անվտանգության Խորհուրդը «կոչ է անում անհապաղ փոխել այդ ուղղությունը եւ վերացնել Վարոշիի նկատմամբ 2020 թվականի հոկտեմբերից ձեռնարկված քայլերը»: