գլխավոր Իրադարձային Այս տարիների ընթացքում մեր երկու կառույցների միջև ձևավորվել է սերտ և արդյունավետ...

Այս տարիների ընթացքում մեր երկու կառույցների միջև ձևավորվել է սերտ և արդյունավետ համագործակցություն․ ՀՀ ԱԳՆ-ն՝ Արցախի ԱԳՆ-ին

Ջերմորեն շնորհավորում ենք Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության մեր գործընկերներին՝ գերատեսչության հիմնադրման 28-ամյակի կապակցությամբ: Այս մասին ասվում է ՀՀ ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ:

«Այս տարիների ընթացքում մեր երկու կառույցների միջև ձևավորվել է սերտ և արդյունավետ համագործակցություն՝ հանուն հայ ժողովրդի միասնականության և համահայկական նպատակների իրագործման»,- ասվում է հաղորդագրության մեջ: