գլխավոր Իրադարձային Վանաձորում բախվել են Opel-ն ու Volkswagen–ը. հիվանդանոց տեղափոխված 7 վիրավորներից հղի կնոջ...

Վանաձորում բախվել են Opel-ն ու Volkswagen–ը. հիվանդանոց տեղափոխված 7 վիրավորներից հղի կնոջ 7 ամսական երեխան ծննդաբերության ժամանակ մահացել է. shamshyan.com

Երեկ խոշոր ավտովթար և ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 17:30-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Դեմիրճյան փողոցի 1/4 հասցեի՝ Սգո սրահի դիմաց,  բախվել են Լոռու մարզի բնակիչներ, 25-ամյա Էրիկ Մելքումյանի վարած Volkswagen մակնիշի և 62-ամյա Ավետիք Մարգարյանի վարած Opel մակնիշի ավտոմեքենաները, տեղեկացնում է shamshyan.com–ը:

Վթարի հետևանքով Ա. Մարգարյանը, նրա ուղևորներ, Լոռու մարզի բնակիչներ, 58-այա Նունուֆար Մարգարյանը, 35-ամյա Տիգրան Մարգարյանը և Է. Մելքումյանն ու նրա ուղևորներ, 64-ամյա Գոհար Դումիկյանը, 47-ամյա Արմինե Դունամալյանը և 28-ամյա Անահիտ Հարությունյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վանաձոր» բժշկական կենտրոն:

Պարզվել է, որ հիվանդանոց տեղափոխված վիրավորներից Ա. Հարությունյանը եղել է հղի և նրա 7 ամսական երեխան հիվանդանոցում ծննդաբերության ժամանակ մահացել է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 


Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուրում։