գլխավոր Սպորտ Կարպինը կնշանակվի Ռուսաստանի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում

Կարպինը կնշանակվի Ռուսաստանի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում

Ռուսաստանի ֆուտբոլի միությունը որոշել է ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում նշանակել Վալերի Կարպինին, որն այս պահին գլխավորում է «Ռոստովը»: Հաղորդվում է, որ պայմանագիրը կստորագրվի հուլիսի 26-ին: 

Պայմանագիրը կգործի մինչև սույն թվականի դեկտեմբերի 31-ը՝ հետագայում երկարաձգելու հնարավորությամբ: Մինչ տարվա ավարտ Կարպինը կմարզի և՛ «Ռոստովը», և՛ ազգային ընտրանին:

Հիշեցնենք, որ ԵՎՐՈ-2020-ի ավարտից հետո Ստանիսլավ Չերչեսովը հեռացվեց ազգային ընտրանու գլխավոր մարզչի պաշտոնից: