գլխավոր COVID-19 Դատարանը տուգանել է ընկերությանը COVID-19-ից պաշտպանող հագուստ առաջարկելու համար

Դատարանը տուգանել է ընկերությանը COVID-19-ից պաշտպանող հագուստ առաջարկելու համար

Ավստրալական Lorna Jane սպորտային հագուստի ընկերությունը տուգանվել է 2.6 միլիոն ֆունտ ստերլինգով (կամ 5 միլիոն դոլարով) պնդելու համար, որ իր արտադրած հագուստը պաշտպանում է կորոնավիրուսային վարակից: Այդ մասին հայտնել է BBC News-ը:

Ընկերությունը հավաստիացրել է սպառողներին, որ հագուստ արտադրելու համար օգտագործվող նոր տեխնոլոգիաները «անհնար են դարձնում ցանկացած պաթոգենի, այդ թվում` COVID-19-ի փոխանցում եւ վերացնում են վարակը գործվածքի հետ շփման ժամանակ»: Դատարանի վճռում նշվում է, որ ընկերության հայտարարությունը «շահագործողական եւ պոտենցիալ վտանգավոր է»:

Ընկերությունը պնդում է, որ իրեն մոլորության մեջ է գցել սեփական մատակարարը: «Վստահելի մատակարարը մեզ վաճառեց մի ապրանք, որը չի արդարացրել սպասելիքները», – ասել է Lorna Jane-ի գործադիր տնօրեն Բիլ Քլարկսոնը:

Դատական ​​հայցը ներկայացվել է Ավստրալիայի մրցակցության եւ սպառողների պաշտպանության հանձնաժողովի (ACCC) կողմից այն բանից հետո, երբ Lorna Jane-ը կորոնավիրուսային համավարակի ժամանակ անցյալ տարվա հուլիսին սկսել է հագուստ վաճառել: