գլխավոր Միջազգային Թալիբները ԱՄՆ-ի ավիահարվածը գնահատել են որպես «բացահայտ մարտահրավեր Դոհայի համաձայնագրերին»

Թալիբները ԱՄՆ-ի ավիահարվածը գնահատել են որպես «բացահայտ մարտահրավեր Դոհայի համաձայնագրերին»

«Թալիբան» շարժումը ԱՄՆ-ի ՌՕՈՒ-ի հասցված ավիահարվածները գնահատել է որպես «բացահայտ մարտահրավեր Դոհայի խաղաղ համաձայնություններին»։  Այս մասին հաղորդել Է TOLO news աֆղանական հեռուստաալիքը՝ վկայակոչելով թալիբների հայտարարությունը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Քանդահար եւ Գիլմենդ նահանգներում ի աջակցություն աֆղանական բանակի ամերիկացի զինվորականների վերջին ավիահարվածները բացահայտ մարտահրավեր են Դոհայի խաղաղ համաձայնագրերին, – մեջբերում է հեռուստաալիքը հայտարարությունը: Այդ քայլը լուրջ հետևանքներ կունենա միջազգային կոալիցիայի համար»:

Հինգշաբթի Պենտագոնի մամուլի քարտուղար Ջոն Քիրբին հաստատել է, որ ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերը վերջին մի քանի օրվա ընթացքում մի շարք ավիահարվածներ են հասցրել, ինչը «Թալիբան» – ի ջոկատների դեմ գործողություններում Աֆղանստանի ազգային պաշտպանության եւ անվտանգության ուժերին (ԱՆՍՈԲ) աջակցելու ջանքերի մի մասն է: Մամուլի ճեպազրույցի ժամանակ նա հրաժարվել է հարվածների մանրամասները հայտնել։

Աֆղանստանի պաշտպանության նախարարությունը ուրբաթ օրը հաղորդել Է անցած գիշեր աֆղանական ՌՕՈՒ ավիահարվածի ընթացքում 17 թալիբների ոչնչացման մասին: Մեկ այլ հարվածից ոչնչացվել է եւս 10 թալիբ։ Սակայն ԱՄՆ ՌՕՈւ հարվածների մասին հիշատակումներ չեն եղել։