գլխավոր Միջազգային Հնդկաստանի 42-ամյա բնակիչը նյարդաբանական խանգարման պատճառով տարվա մեջ 300 օր քնած է...

Հնդկաստանի 42-ամյա բնակիչը նյարդաբանական խանգարման պատճառով տարվա մեջ 300 օր քնած է լինում

Հնդկաստանի Ռաջաստան նահանգի Նագաուր շրջանի 42-ամյա բնակիչը առողջական խանգարման հետևանքով տարվա մեջ 300 օր քնած է լինում: Ինչպես գրում է India Today-ը, նրան հայրենիքում համեմատում են «Կումբհակարնա» առասպելական կերպարի հետ, որը վեց ամիս քնում էր առանց արթնանալու:

Աղբյուրի փոխանցմամբ՝ Պուկհարամ անունով տղամարդու մոտ ախտորոշվել է հիպերսոմնիա (չափից ավելի ցերեկային քնկոտություն), որի պատճառով էլ ամեն անգամ երբ պատրաստվում է քնել, նրա քունը 20-25 օր է տևում:

Նրա մոտ հիվանդությունն ախտորոշվել է 23 տարի առաջ, ինչի հետևանքով խանգարվել է նրա ողջ կյանքն ու առօրյան: 

Հիպերսոմնիան (Axis Hypersomnia), որը նրա մոտ հայտնաբերվել է քնի խրոնիկ նյարդաբանական խանգարում է, որի պատճառով մարդիկ հակված են ցերեկային ժամերին քնելուն:  

Հաղորդվում է, որ հնդիկ տղամարդը սկզբնական շրջանում միանգամից 5-7 օր էր քնում: Ժամանակ ընթացքում քնի տևողությունը երկարել է՝ հասնելով 20-25 օրվա:

Նա իր առօրյա գործերով կարողանում է զբաղվել ամսվա մեջ 5 օր ընդամենը և կարող է քնով անցնել անգամ աշխատանքի պահին: Նշվում է, որ ընտանիքի անդամները հոգում են նրա սնվելու և լվացվելու կարիքները, երբ վերջինս քնած է:

Վերջինս նշել է, որ չնայած բավականին երկար քնելուն և դեղեր ընդունելուն, իրեն միշտ թույլ է զգում և ուժեղ գլխացավեր է ունենում:

Տեղի բժշկի խոսքով՝ հիպերսոմնիան բավականին հազվադեպ հանդիպող հիվանդություն է և կապված է հոգեկան խնդիրների հետ: Նրա կինն ու մայրն, այնուամենայնիվ, հույս են հայտնել, որ նա շուտով կապաքինվի և կվերադառնա բնականոն կյանքի: