գլխավոր Իրադարձային 2018-ին Հայ եկեղեցին իր կամքին հակառակ ստացավ ազատություն, այսինքն պետությունը նրան դուրս...

2018-ին Հայ եկեղեցին իր կամքին հակառակ ստացավ ազատություն, այսինքն պետությունը նրան դուրս մղեց պետական կյանքից. Դանիելյան

Ցանկացած քաղաքակրթության հիմքում կյանքի մասին ինչ-որ հայեցակարգ է դրված (ինչո՞ւ ենք այս աշխարհը եկել, ո՞րն է կյանքի իմաստը, որտեղի՞ց ուր ենք գնում և այլ գոյաբանական հարցադրումներ), որից բխում են բարոյական, էթիկական, էսթետիկական, վարվելակերպի, ճշտի ու սխալի մասին կանոններ ու պատկերացումներ,- գրում է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը:

Որպես կանոն դրանք տրվում են կրոնի միջոցով ու պատահական չի, որ կրոններով են ձևավորվում քաղաքակրթությունները։ Ու կարևոր չի, թե կոնկրետ մարդը հավատացյալ է, թե աթեիստ, տվյալ կրոնի հիմքի վրա ձևավորված պատկերացումներն ու կյանքի հանդեպ վերաբերմունքը ձևավորում է նրանց բոլորի աշխարհայացքն ու ինքնությունը։

2018-ին Հայ եկեղեցին իր կամքին հակառակ ստացավ ազատություն, այսինքն պետությունը նրան դուրս մղեց պետական կյանքից, սակայն փոխարենը եկեղեցին ստացավ հանրային կյանքում գործելու ազատություն։

Հիմա առաջանում է հարց, ինչ ունի մեզ ասելու եկեղեցին, որպես ազգային ինստիտուտ։ Ի՞նչ քաղաքակրթական, բարոյական, էսթետիկական ու էթիկական խոսք ունի ասելու, օրինակ՝ զոհվածների ընտանիքներին, նրանց երեխաներին, բազմազավակ ընտանիքներին, ինչպես է գնահատում այս բեսպրեդելն ըստ իր քրիստոնեական ուսմունքի, ինչ ունի ասելու ընտանիքի խնդիրների մասին, ի՞նչ ուղերձ ունի երիտասարդներին, ծերերին, աշխատավորներին, գյուղացիներին։ Այս ուղղությամբ ինչ լուսավորչական աշխատանք է տանում։

Եթե խոսք ունի, թող ասի, եթե պետք է օգնել՝ օգնենք, եթե ասելիք չունի, ապա իմանանք և այլ տեղ որոնենք Ճշմարտությունը։ Ինժեներների, գործարարներին և մեզ մոտ պակասող այլ մասնագետներին Հայաստան գալու համար պայմաններ ստեղծելուց բացի մտածենք նաև արտասահմանյան «հոգևոր մասնագետներ» ներմուծելու մասին ու եթե եկեղեցին ինտելեկտուալ առումով ապառված է, կողմնորոշվենք այլ քաղաքակրթության ընդունելու հարցում։

twitter sharing button
sharethis sharing button
email sharing button