գլխավոր Միջազգային Պուտինը փոփոխել է Ռուսաստանի ռազմածովային ուժերի դրոշները

Պուտինը փոփոխել է Ռուսաստանի ռազմածովային ուժերի դրոշները

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել Ռուսաստանի Դաշնության ռազմածովային ուժերի դրոշի մասին հրամանագիր է ստորագրել, որով նավատորմի կազմում ընդգրկված նավերի որոշ դրոշներ ձևափոխվել են:

Ինչպես փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն, փոփոխությունները վերաբերում են գվարդիական շքանշանային դրոշներին: Եթե նախկինում շքանշանը պատկերվում էր դրոշի ձախ վերին անկյունում, ապա այժմ շքանշանները կպատկերվեն Անդրեևյան խաչի կենտրոնում:

Հրամանագրում ասվում է, որ նավերը ոչ մի դեպքում չպետք է իջեցնեն ռազմածովային դրոշը հակառակորդի առաջ: Բացի դրանից՝ անձնակազմի յուրաքանչյուր անդամ «պարտավոր է ինքնուրաց և քաջաբար, չխնայեով կյանքը մարտում՝ պաշտպանել ռազմածովային ուժերի դրոշը»: