գլխավոր Իրադարձային Այս իշխանությունը պետականության, օրինականության հետ որևէ առնչություն չունի, քաղաքական հետապնդման միջոցով ցանկանում...

Այս իշխանությունը պետականության, օրինականության հետ որևէ առնչություն չունի, քաղաքական հետապնդման միջոցով ցանկանում են վախեցնել մեր դաշինքի անդամներին. Իշխան Սաղաթելյան

Այսօր մեր խմբակցության 2 պատգամավոր առևանգված են, այսօրվա իշխանության կողմից: Այս մասին Սյունիքի կալանավորված համայնքապետներին ազատ արձակելու պահանջով ստորագրահավաքի ժամանակ ասաց «Հայաստան» դաշինքի անդամ Իշխան Սաղաթելյանը: 

Նրա խոսքով, 2 քաղաքապետերը՝ Առուշ Առուշանյանը, Մխիթար Զաքարյանը և մեկ վարչական շրջանի ղեկավար անազատության մեջ են, իսկ դաշինքի այլ համակիրներ ու աջակիցներ արժանացել են նույն ճակատագրին:

«Այդ իմաստով մենք մասնակցեցինք ստորագրահավաքին, մենք մեր ընկերների կողքին ենք, դա է նպատակը: Այս քայլն իշխանության կողմից քաղաքական հետապնդում է, օրենքի կոպիտ խախտումով: Օրը ցերեկով այս իշխանությունը իրականություն դարձրեց իր քաղաքական հետապնդումը: Այս իշխանությունը պետականաության, սահմանադրականության, օրինականության հետ որևէ առնչություն չունի»,- ասաց Սաղաթելյանը:

Նրա խոսքով, իշխանությունն այս քայլով 2 նպատակ է հետապնդում. Նախ՝ Սյունիքն ունի ռազմավարական նշանակություն, և իրենք գիտեն, թե իշխանությունն ինչ մոտեցում ունի, ինչ ցավոտ զիջումներ են սպասվում:

«Առաջինը այս դիմադրողականությունը ջարդելու հանգամանքը և երկրորդ, որ վախեցնեն ու քաղաքական հետապնդում իրականացնեն մեր դաշինքի անդամների նկատմամբ»,- ասաց Սաղաթելյանը: