գլխավոր Իրադարձային Ստացվում է, որ ահաբեկչին պատգամավորը կարող է տեսակցել, բայց համայնքապետին հնարավորություն չունի...

Ստացվում է, որ ահաբեկչին պատգամավորը կարող է տեսակցել, բայց համայնքապետին հնարավորություն չունի տեսակցել. սա աբսուրդ է.Աննա Գրիգորյան

Ընտրություններից հետո քաղաքական հետապնդում է իրականացվում Սյունքի համայնքապետերի նկատմամբ, քանի որ նրանք այն մարդիկ էին, որոնք, տեսնելով պատերազմի ընթացքում այս իշխանությունների կայացրած որոշումների կործանարար հետևանքները Սյունիքում, որոշեցին իրենց բողոքի նոտան հղել և ասել, որ այս իշխանությունները պետք է հեռանան: Այդ ըմբոստությունն է, որ արժանացավ նման վերաբերմունքի: Ի աջակցություն Սյունիքի համայնքապետերի ստորագրահավաքի ժամանակ ասաց «Հայաստան» դաշինքի անդամ, ԱԺ պատգամավոր Աննա Գրիգորյանը:

Ըստ նրա՝ այս ամենը բացառապես քաղաքական հետապնդման տիրույթում պետք է դիտարկել:

Պատգամավորը չբացառեց, որ Սյունիքի հետ կապված կարող են նոր զարգացումներ լինել.
«Այս իշխանություններին ձեռնտու է, որ ուժեղ համայնքապետերը, որոնք պատերազմի ընթացքում առաջնագծում են եղել, մեջտեղից դուրս գան և նշանակվեն խամաճիկային իրենց ներկայացուցիչները, որոնք ոչինչ չեն անի, եթե Սյունիքում հերթական զիջումները լինեն»,-ասաց Աննա Գրիգորյանը:

Վերջինս նշեց, որ անգամ պատգամվորներին արգելված է տեսակցել կալանքի տակ գտնվող Սյունիքի համայնքապետերին.

«Ի՞նչ են արել մեր համայնքապետերը, որ նույնիսկ պատգամավորը չի կարող տեսակցել համայնքապետերին: Անցած տարի պատգամավոր Արման Բաբաջանյանը հնարավորություն ունեցավ տեսակցել Նաիրի Հունանյանին: Ստացվում է, որ ահաբեկչին պատգամավորը կարող է տեսակցել, բայց համայնքապետին հնարավորություն չունի տեսակցելու, սա աբսուրդ է և ակնհայտ քաղաքական ենթատեսքստ ունի»,-ասաց Աննա Գրիգորյանը: