գլխավոր Իրադարձային Սյունիքի համայնքապետներն այսօր քաղբանտարկյալի կարգավիճակում են, oր առաջ այս իշխանությունները նրանց պետք...

Սյունիքի համայնքապետներն այսօր քաղբանտարկյալի կարգավիճակում են, oր առաջ այս իշխանությունները նրանց պետք է ազատ արձակեն․ Սեյրան Օհանյան

Կարծում եմ՝ մեր դաշինքի անդամ–գործընկերները, Սյունիքի համայնքապետներն այսօր քաղբանտարկյալի կարգավիճակում են, և օր առաջ օրվա իշխանությունները նրանց պետք է ազատ արձակեն: Այս մասին Սյունիքի կալանավորված համայնքապետերին ազատ արձակելու պահանջով ստորագրահավաքի ժամանակ ասաց  Սեյրան Օհանյանը:

Նրա խոսքով, իրենց գործընկերները, լինելով պատգամավոր, անձեռնմխելիությամբ են օժտված, և եթե օրվա իշխանությունն ազատ չարձակի, իրենք համապատասխան միջոցառումներ կձեռնարկեն:

«Այսօրվա իշխանությունն է խոսում ատելության խոսքի, փոխադարձ հանդուրժողականության մասին և, ըստ էության, ընտրություններից հետո, երբ մենք ֆիքսել ենք բազմաթիվ թերություններ, բազմաթիվ խախտումներ, նաև վարչական ռեսուրսի կիրառման և ուղղորդման դեպքեր, այդ ամենից հետո հետապնդել մեր թիմի անդամներին, երբ նրանք արդեն ընտրվել են պատգամավոր, գնալ կեղծ քրեական գործեր կազմելուն, դա անընդունելի է այս հասարակության մեջ»,- ասաց Օհանյանը: