գլխավոր Աշխարհ Չինաստանում ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվը հասել է 51-ի

Չինաստանում ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվը հասել է 51-ի

Չինաստանի Հենան նահանգում ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվը դարձել է 51։ Այս մասին հայտնում է Ռիա Նովոստին։

Ավելի վաղ հայտնի էր դարձել 33 զոհի և 8 անհետ կորածի մասին։
Ջրհեղեղի հետևանքով հասցվել է շուրջ 65 մլրդ յոանի տնտեսական վնաս։

Նշենք, որ հուլիսի 17-ից Չինաստանի Հենան նահանգում հորդառատ անձրևներ էին տեղում, ինչը վերածվել էր ջրհեղեղի։ Ամենաշատը տուժել է Չժենչժոու քաղաքը։