գլխավոր Աշխարհ ՄԱԿ-ը հայտնել Է, որ երաշտները 650 000 մարդու մահվան պատճառ են դարձել...

ՄԱԿ-ը հայտնել Է, որ երաշտները 650 000 մարդու մահվան պատճառ են դարձել վերջին 50 տարում

Երաշտները դարձել են աշխարհում 650 հազար մարդու մահվան պատճառ վերջին կես դարում: Երկրագնդի ավելի քան 577 հազար բնակիչ զոհվել է փոթորիկների ժամանակ: Այս տվյալները հուլիսի 23-ին հրապարակել է Օդերևութաբանության համաշխարհային կազմակերպությունը (ՕՀԿ), որը ՄԱԿ-ի մասնագիտացված կազմակերպությունն է, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«10 խոշորագույն աղետներից վերջին 50 տարում ամենամեծ թվով մահերի են հանգեցրել երաշտները (650 հազար զոհված), փոթորիկները (577 232), հեղեղումները (58 700) և Էքստրեմալ ջերմաստիճանները (55 736)»,- նշել է ՕՀԿ-ն՝ վկայակոչելով այն տեղեկությունները, որոնք կարտացոլվեն կլիմայի, եղանակի և ջրի հետ կապված մահացության և տնտեսական վնասի մասին (1970 – 2019 թթ.)` սեպտեմբերին թողարկման պատրաստվող զեկույցում: Ինչ վերաբերում է աղետների հարուցած տնտեսական վնասին, ապա առաջին տասնյակ են մտել փոթորիկները (521 միլիարդ դոլար) և հեղեղումները (115 միլիարդ դոլար):

Կլիմայի, եղանակի և ջրի հետ առնչություն ունեցող աղետները դարձել են բոլոր մահերի 45 տոկոսի և աղետների հատ կապված միագումար տնտեսական վնասի 74 տոկոսի պատճառը:

«Եղանակի, կլիմայի և ջրի հետ կապված ռիսկերը դառնում են ավելի ու ավելի հաճախակի` կլիմայի ինտենսիվ փոփոխության պատճառով»,- հայտարարել է ՕՀԿ-ի գլխավոր քարտուղար Պետերի Տաալսը:

Մասնավորապես, «սաստիկ անձրևների շրջաններն ավելի ու ավելի մեծ չափով են իրենց վրա կրում կլիմայի փոփոխման դրոշմը»,-նշել է նա: Տաքացող մթնոլորտն ավելի շատ խոնավություն է պահում, ինչը հանգեցնում է տեղումների ավելացման փոթորիկների ժամանակ, բարձրացնում է հեղեղումների ռիսկը, արձանագրել է ՕՀԿ-ի ղեկավարը: