գլխավոր COVID-19 Կորոնավիրուսի համավարակի պատճառը գլոբալ տաքացումն է. Պան Գի Մուն

Կորոնավիրուսի համավարակի պատճառը գլոբալ տաքացումն է. Պան Գի Մուն

Կորոնավիրուսի համավարակի պատճառը գլոբալ տաքացումն է, որը պայմանավորված է մարդկության ագահությամբ։ Նման կարծիք է հայտնել ՄԱԿ-ի նախկին ղեկավար Պան Գի Մունը: «Մոսկովսկի կոմսոմոլեց» պարբերականի փոխանցմամբ՝ նա իր տեսակետը հայտնել է Չինաստանի Չանշա քաղաքում բնապահպանական շինարարության հարցերին նվիրված համաժողովի ժամանակ։

Պան Գի Մունը նշել է, որ կորոնավիրուսը կարելի է հաղթել, բայց ապագայում մարդկությունը կրկին կկանգնի նման մարտահրավերի առաջ, քանի որ պետք է պայքարել հիվանդության սկզբնական պատճառի դեմ:

Պան Գի Մունը սեփական աչքերով է տեսել՝ ինչպես է հալչում սառույցը և բարձրանում ծովի մակարդակը։ Այս ամենը ափամերձ քաղաքների համար ողբերգությամբ կավարտվի։ Ապագայի համար պատասխանատվություն են կրում հիմնականում ԱՄՆ-ն, Չինաստանը, Ճապոնիան, Հարավային Կորեան ու եվրոպական երկրները, որոնք արտանետումների հիմնական աղբյուրն են: ՄԱԿ-ի նախկին ղեկավարը հիշեցրել է, որ նրանք խոստացել են մինչև 2050-2060 թվականները ամբողջությամբ վերացնել իրենց արտանետումները: