գլխավոր Աշխարհ Եվրոպական դատարանը հավանություն է տվել, որ պահպանակների վրա պատկերվի «Մայր Վրաստան» արձանը

Եվրոպական դատարանը հավանություն է տվել, որ պահպանակների վրա պատկերվի «Մայր Վրաստան» արձանը

Պահպանակներ արտադրող «AIISA» ընկերությունը Ստրասբուրգի Մարդու իրավունքների դատարանում շահել է Վրաստանի դեմ գործը: Sputnik Գրուզիայի փոխանցմամբ՝ տեղեկությունը հայտնում է «Վրաստանի ժողովրդավարական նախաձեռնություն» կազմակերպությունը, որը ներկայացրել է ընկերության շահերը:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը որոշել է, որ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի «Խոսքի ազատություն» հոդվածը խախտվել է։

Ավելի վաղ արտադրող ընկերության սեփականատեր Անի Գաչեչիլաձեն Թբիլիսիի քաղաքային և վերաքննիչ դատարանների կողմից տուգանվել էր 500 լարիով՝ պահպանակների փաթեթավորման վրա Վրաստանի պատմական կերպարների ու կրոնական թեմատիկայի հետ կապված նկարների պատկերման համար։ Դատարանը համարել էր, որ դա գովազդի պատվերի, արտադրության ու տարածման կանոնների խախտում է։