գլխավոր Աշխարհ Ռուս կինը հսկա արջի հետ փոքրիկ նավակով ձկնորսության է գնացել՝ կենդանու համար...

Ռուս կինը հսկա արջի հետ փոքրիկ նավակով ձկնորսության է գնացել՝ կենդանու համար «ընթրիք որսալու» (լուսանկարներ)

Ռուս կինը հսկա գորշ արջի հետ փոքրիկ նավակով ձկնորսության է գնացել՝ վերջինիս համար Նովոսիբիրսկի լճում «ընթրիք որսալու», գրում է Mirror-ը։

Ինչպես նշում է պարբերականը, գորշ արջը բնակվում է Վերոնիկա Դիչկայի հետ, որը Արչի անունով կենդանուն փրկել է դեռևս 2019-ին։

Դիչկան, որը արջի հետ ձկնորսության լուսանկարները հրապարակել է սոցցանցերում, վստահ է՝ արջն իր հավատարիմ բարեկամն է և ոչ մի դեպքում չի հարձակվի իր վրա։

«Նա ինձ համարում է իր ընտանիքի անդամը, մենք կիսում ենք մեր ուտելիքը, նա քնում է իմ գրկում, և երբ վախենում է, թաքնվում է իմ հետևում»,- ասել է աղջիկը։