գլխավոր Գլխավոր Regnum․ Ալիևի առաջին պարտությունները

Regnum․ Ալիևի առաջին պարտությունները

Regnum-ը գրում է․ «Արցախյան հիմնախնդրի լուծման համար Ադրբեջանի կողմից ուժային սցենարի անցումը աջակցություն չի գտնում համաշխարհային հանրության կողմից: Բաքուն հայտնվում է միջազգային մեկուսացման մեջ, ինչը վկայում է նրա դիվանագիտության լիակատար ձախողման մասին, որն անկարող գտնվեց ապահովելու քաղաքական, դիվանագիտական ​​և տեղեկատվական համապատասխան քողարկում Լեռնային Ղարաբաղում ծավալված նոր պատերազմի համար։ Հայտնի լեհ փորձագետ, կովկասագետ Վոյցեխ Գուրեցկիի խոսքերով, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը լուրջ սխալ թույլ տվեց իրավիճակը գնահատելիս՝ համարելով, որ կկարողանա տեղավորվել Ռուսաստանի վրա Արևմուտքի գլոբալ ճնշման սխեմայի մեջ: Ըստ փորձագետի, Բաքուն չի գիտակցել, որ «Արևմուտքը վաղուց կորցրել է հետաքրքրությունը Կովկասի նկատմամբ և, ինչ-որ իմաստով, այդ գործերը հանձնել է Մոսկվային»: Ըստ Գուրեցկիի՝ այստեղից էլ Ալիևի փորձերը՝ իր դաշնակից Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, և ոչ թե Վլադիմիր Պուտինին ներկայացնել որպես «Անդրկովկասում կայունության և անվտանգության միակ երաշխավորը»:

Համաձայն բրիտանական Chatham House հետազոտական ​​ինստիտուտի կովկասյան ծրագրի ղեկավար Լոուրենս Բրոերսի, նման գործողությունների նրան (Ալիևը-խմբ․) դրդել է նաեւ ԵԱՀԿ ՄԽ ձեւաչափով բանակցային գործընթացում դիվանագիտական պարտության զգացումը, երբ ակնհայտ դարձավ, որ «Ադրբեջանը չունի այլ լծակներ իրադարձությունների ընթացքը փոխելու, բացի իրավիճակը ապակայունացնելուց՝ անցնելով ուժային սցենարին»: Ըստ Բրոերսի, մի իրավիճակում, երբ Միացյալ Նահանգները «մեկուսացել են», Ալիևը ընտրություն կատարեց Թուրքիայի և Ռուսաստանի միջև, և ընտրություն կատարեց հօգուտ Թուրքիայի`որպես «գլխավոր աշխարհաքաղաքական պատրոնի»: Դիվանագիտական ​​իմաստով Բաքուն պարտվում է և փորձում է կոծկել իր պարտությունը ՝ հակամարտությունը Անկարայի ներգրավվածության մակարդակի հասցնելու միջոցով, ինչը պետք է որոշակի արձագանք առաջացնի Մոսկվայի կողմից: Այդ պատճառով է, որ Արցախի ներկայիս պատերազմը սկզբունքորեն նոր բնութագրեր է ձեռք բերում, և խնդիրն արդեն այն է, թե ԵԱՀԿ ՄԽ համանախագահները դա ինչպե՞ս կամ արդյո՞ք կօգտագործեն իրենց զինանոցում:

Ի վերջո ջնջվեցին զինադադարի և խաղաղ կարգավորման վերաբերյալ նախկին համաձայնագրերը: Հանդես գալով նոր պատերազմի նախաձեռնողների դերում ՝ Ադրբեջանն ու Թուրքիան Հայաստանի համար ստեղծել են ավելի բարենպաստ իրավիճակ, քան նախկինում ՝ Լեռնային Ղարաբաղի պաշտոնական ճանաչման համար։ Այնուամենայնիվ, ներկայումս տարածաշրջանի զարգացման հետագա հեռանկարները կախված են ոչ այնքան դիվանագիտական ​​գործունեությունից, որքան պատերազմի դաշտում զինված դիմակայության ելքից: Արևմտյան ռազմական փորձագետներից շատերի կարծիքով, Արցախում մարտերի առաջին օրերը ցույց են տալիս Ադրբեջանի սահմանափակ ռազմական կարողությունները. որոշակի հաջողություններ ցածր լեռնային բարձրություններում և Արցախի բարձունքներում վերահսկողությունը վերականգնելու խնդիրներ, որոնք գտնվում են հայկական ռազմական ուժերի ձեռքում: Ադրբեջանը այդպես էլ չկարողացավ հասնել լեռները: Իրադարձությունների հետագա ընթացքը կախված է բազմաթիվ արտաքին գործոններից:

Солдаты армии Азербайджана. Нагорный Карабах

Թուրքական Evrensel թերթը կարծում է, որ «ամեն ինչ դեռ նոր է սկսվում», քանի որ Անկարան մտադիր է կովկասյան ճակատ ստեղծել Ռուսաստանի հարավային թևի ուղղությամբ, պայթեցնել արցախյան հակամարտության մեջ տեղադրված աշխարհաքաղաքական ականները և ներառել այն Մերձավոր Արևելք-Հյուսիսային Աֆրիկա-Արևելյան Միջերկրածովյան դիմակայության առանցքում: Ադրբեջանը Թուրքիայի համար սովորական զինվոր է գրոսմայստերների այս խաղում՝ միանգամից մի քանի խաղատախտակների վրա: Բացի այդ, Evrensel-ը պնդում է, որ «քրիստոնեական Արցախում պատերազմը նաև Անկարայի ուժի ցուցադրումն է՝ ուղղված քրիստոնեական Հունաստանին և ամբողջ Եվրոպային, որի հետ Թուրքիան կոմֆլիկտի մեջ է՝ ոչ միայն գազի հանքավայրերի պատճառով»: Բայց սրանք Էրդողանի խաղերն են, և ինչի՞ վրա է հույս դնում Ալիևը՝ գիտակցելով, որ Մոսկվան այսպես թե այնպես, և վաղ թե ուշ ստիպված կլինի ակտիվորեն միջամտել իրադարձությունների ընթացքին՝ տարածաշրջանում հակամարտության հետագա սրման դեպքում»,-եզրափակում է Regnum-ի քաղաքական վերլուծաբան Ստանիսլավ Տարասովը: